Իրանի արտահանումը Կենտրոնական Ասիայի երկրներ, Կովկաս և Ռուսաստան նախորդ իրանական օրացուցային տարում հասել է 3,2 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 18 տոկոս աճ, հայտնում է Իրանի առևտրի խթանման կազմակերպությանայ վերոնշյալ տարածաշրջանների վարչության գլխավոր տնօրենը։
Նա հավելել է, որ Իրանի արտահանումն այդ երկրներ իրանական 1400 օրացուցային տարում (ավարտվել է 2022 թվականի մարտի 20-ին) նախորդ տարվա համեմատ աճել է 40 տոկոսով։
Իրանական ապրանքների ամենամեծ ներկրողը Ռուսաստանն էր՝ 745 մլն դոլարով, ինչը ցույց է տալիս 30 տոկոս աճ։ Հաջորդ շարքերում են Ադրբեջանի Հանրապետությունը՝ $650 մլն, Հայաստանը՝ $465 մլն, Թուրքմենստանը՝ $460 մլն, Ուզբեկստանը՝ $290 մլն։
farsnews-ի փոխանցմաբ՝ Իրանի նախագահը շեշտել է, որ իր երկիրը հաջողության է հասնում, քանի որ, ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով, Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու իրենց քաղաքականությունը ձախողվել է։ Նա նշել է, որ Իրանն այլևս չի անհանգստանում իր նավթի վաճառքով, չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված խիստ պատժամիջոցներին։
Նա նաև հավելել է, որ այս ընթացքում տարածաշրջանում Իրանի հինգ թիրախային արտահանման շուկաներից առաջինն են Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։