Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի որոշմամբ՝ Վաչագան Ղազարյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Թե ինչ գործով է Ղազարյանը կալանավորվել՝ դեռևս պաշտոնապես հայտնի չէ, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ գործը փողերի լվացմանն է վերաբերվում։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր 5 տարի առաջ՝ 2018-ի հունիսին։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 000 դոլար և 436 մլն դրամ, վերջին տարիներին նա մի քանի անգամ գրավով ազատ է արձակվել ու կրկին կալանավորվել։