«Մենք կշարունակենք բոլոր հնարավոր օգնությունները ցուցաբերել Բաքվին և Երևանին». Միխայիլ Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը անդրադարձել է անցյած շաբաթ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։

«Այս թեմայով Մոսկվայում բանակցությունները հնարավորություն են տվել բարելավել կողմերի փոխըմբռնումը, մերձեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ։ Այդ նպատակների համար մենք կշարունակենք բոլոր հնարավոր օգնությունները ցուցաբերել Բաքվին և Երևանին։ Մենք հուսով ենք, որ նման կանոնավոր շփումները հնարավորություն կտան հասնել վերջնական խաղաղության համաձայնագրերի»,-նշել է փոխարտգործնախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ