ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհիմիի նկատմամբ Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել: ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել ռուսաֆոբ հայտարարությունների փաստով։ «1955 թվականի հուլիսի 9-ին ծնված ամերիկացի Գրեհեմ Լինդսի Օլինը հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է գերատեսչության տվյալների բազայում՝ չնշելով, թե որ հոդվածով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ սենատոր Գրեհեմը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսների մահը Վաշինգտոնի «լավագույն ներդրումն է»։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Գրեհեմի խոսքերն անվանել է «ամոթ ԱՄՆ-ի համար»։