«Ապրիլի 23-ին սահմանին ստեղծված սահմանային անցակետը պետք է դաս լինի Ղարաբաղի տարածաշրջանում այսօր ապրող հայերի համար:
Այս մասին մայիսի 28-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Լաչինի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած շրջանում ունեցած հանդիպման ժամանակ՝ շարունակելով.
«Ցավոք սրտի, դեռ ինչ-որ մեկի վրա են հույս դնում, իբր մեկը կգա ու կփրկի, մեկը կգա ու կպատերազմի Ադրբեջանի հետ։ Այս ամենը անհեթեթություն է։
Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ժամանակ մենք դրսևորեցինք հզոր կամք, և եթե այն ժամանակ դրսից ոչ ոք չէր համարձակվում միջամտել, ապա այսօր, երբ մենք դարձանք այս բոլոր հողերի տերը, ովքե՞ր հայերի փոխարեն կգան և կկռվեն մեզ հետ»,- հայտարարել է Ալիևը: