ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։
«Շնորհավորում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ: Որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, ես սպասում եմ հետագա համագործակցությանը երկկողմ քաղաքականության և ընդհանուր գլոբալ մարտահրավերներում»,- գրել է ամերիկացի առաջնորդը Twitter-ի իր էջում: