«Թեժ գծից» զանգերը ձեզ համար պետք է լինի ամենակարևորը, Աստվածաշունչ․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց, որ ծառերի հատման դեպք է գրանցվել Կնետրոն վարչական շրջանում՝ հաստաբուն բարդիներ են հատվել։ «Եվ ես գիտեմ, որ մեր թեժ գիծ զանգ է եղել»,-ասաց փոխքաղաքապետը։

Նա նշեց, որ արդյունավետ աշխատանք չի տարվում «թեժ գծին» եկած զանգերի հետ կապված։

«Վստահ եմ, ուղղակի էնպես չեն էդ ծառերը հատվել, մեկի մտքով անցել է, որ էդ հողը կարողանալու է զավթել։ Մի հատ ձեր տղաներին ուղարկեք, ու, առհասարակ, եթե այնտեղ ցանկապատված որևէ տարածք լինի, կմաքրեք ամբողջը։ Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով իրենք նոր հողազավթումներ են կարողանալու անել»,- ավելացրել է Երևանի փոխքաղաքապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ