Երբ կառավարության կողմից ժամերով պլանավորվում են հումանիտար ճանապարհով Արցախ տեղափոխվող դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ամեն կիլոգրամը, գտնվում են տականքներ ու սրիկաներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և դեղի ու այլ ապրանքների փոխարեն փորձում են Արցախ տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Նման դեպքերի մեծամասնությունը կանխվում է տարբեր միջոցառումներով, որից հերթականը ներկայացվում է ձեզ: Այս հակաբարոյական ծրագրի խափանումից հետո վաղը կմեկնարկի իմ ու կառավարության հասցեին զրպարտանքների ու վիրավորանքների հերթական տարափը, բայց ուզում եմ հիասթափեցնել, այդ ամենը կառավարության մոտեցումներին չի ազդելու»,-նշել է նա: