Էրդողանը ամեն տեսակ ջանք գործադրել է այս արդյունքները ապահովելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արխիվագետ, հասարակական գործիչ Գայուշ Չալըքման Գավրիլովը:
Տիկին Գավրիլովի խոսքով` Էրդողանը այնքան հանցանք է գործել, դյուրին չէ առանց մաքրվելու հեռանալ. «Էրդողանը փորձում է մաքրվել մեղքերից, նոր հեռանալ: Թուրքիայում ազատությունը կսահմանափակվի. կանանց և մտավորականության համար դժվար օրեր են սպասվում: Ամեն ընտրություններից հետո Էրդողանը ավելի զորավոր է հայտնվում գահին. առաջիկայում գործ կունենանք դժվար Թուրքիայի հետ»: