Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Երևան քաղաքում՝ մայիսի 28-29-ի, հունիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 30-31-ին, հունիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` մայիսի 28-29-ին, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-31-ին, հունիսի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ