«Արցախ են տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ». Գուրգեն Նրսիսյանը տեսանյութ է հրապարակել

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել, որով տեղեկացնում է, որ որոշ մարդիկ, օգտվելով ստեղծված իրավիճակից, Արցախ են տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ:

«Երբ կառավարության կողմից ժամերով պլանավորվում են հումանիտար ճանապարհով Արցախ տեղափոխվող դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ամեն կիլոգրամը, գտնվում են տականքներ ու սրիկաներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և դեղի ու այլ ապրանքների փոխարեն փորձում են Արցախ տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ:

Նման դեպքերի մեծամասնությունը կանխվում է տարբեր միջոցառումներով, որից հերթականը ներկայացվում է ձեզ:

Այս հակաբարոյական ծրագրի խափանումից հետո վաղը կմեկնարկի իմ ու կառավարության հասցեին զրպարտանքների ու վիրավորանքների հերթական տարափը, բայց ուզում եմ հիասթափեցնել, այդ ամենը կառավարության մոտեցումներին չի ազդելու»,- գրել է նա:


 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ