Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ

Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը, հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Հայկական կողմը դեռ ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին»,- տեղեկացրին ԱԳՆ-ից։

Ավելի վաղ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ