23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի անցման վրա, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն

Այսօր՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, Երևանի բնակիչ 23-ամյա Կորյուն Կ.-ն, իր վարած «Մերսեդես GL 500» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն:

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել բժիշկներին վիրավորին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ