Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որում հաղթել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների առաջին փուլի համեմատ հետընթաց է գրանցել Վանում՝ 0,72 տոկոս, Շանլիուրֆայում՝ 0,98 տոկոս, Սիիրտում՝ 0,83 տոկոս, Մուշում՝ 0,71 տոկոս, Մարդինում՝ 0,91 տոկոս, Հաքքարիում՝ 0, 27 տոկոս, Դիարբեքիրում՝ 0,35 տոկոս, Բիթլիսում՝ 0,7 տոկոս, Բինգյոլում՝ 0,68 տոկոս, Աղըրում՝ 0,46 տոկոս, Ադիյամանում՝ 0, 18 տոկոս։
«Մնացած բոլոր նահանգներում առաջին փուլի համեմատ ունի դրական դինամիկա»,- նշել է փորձագետը:
Նրա խոսքով՝ հատկանշական է, որ վերը թվարկված նահանգները հիմնականում քրդաբնակ են, և այդ նահանգներում նախորդ փուլի համեմատ գրանցած բացասական ցուցանիշը էական նշանակություն է ունեցել արդյունների վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը։ Ձայների 100%-ի հաշվարկից հետո հայտարարվել է Էրդողանի հաղթանակի մասին: