Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Հայաստանին առաջին հանրապետության օրվա առթիվ։
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանին առաջին հանրապետության 105-ամյակի կապակցությամբ։
Այս պատմական օրը կարևոր էջ է Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ վկայելով հայ ժողովրդի քաջության և վճռականության մասին։
Մաղթում եմ մեր ընկերներին հետագա առաջընթաց, խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։