Էրդողանն առաջատարն է քվեաթերթիկների 93%-ի մշակումից հետո՝ հավաքելով ձայների 52,5%-ը. գրում է Yeni Safak-ը։
Ընդդիմադիր Anka լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քըլըչդարօղլուն կորցնում է իր մեծամասնությունը։ Այժմ, քվեաթերթիկների 87,55%-ը մշակելուց հետո, թուրքական ընդդիմության առաջնորդը պարտվում է ինչպես Anadolu գործակալության, այնպես էլ Անկա գործակալության արդյունքներով։
Որոշ հրապարակումներ, ինչպիսիք են CCN-ը և Al Jazeera-ն, արդեն հայտնում են ընտրություններում Էրդողանի հաղթանակի մասին։ Սպասում ենք պաշտոնական տեղեկատվության։