Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի առթիվ։
«Այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 105-րդ տարեդարձին, ուզում եմ, որ Հայաստանը կարողանա ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ։ Ուզում եմ, որ Հայաստանը, որի պատմությունը չափվում է հազարամյակներով, վստահություն ունենա իր ապագայի նկատմամբ։ Ուզում եմ, որպեսզի Հայաստանը երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժերի և տաղանդների վրա։ Ուզում եմ, որ հայերը այս երկիրը հպարտությամբ նվիրեն իրենց երեխաներին։
Եվ ուզում եմ, որ Ֆրանսիայն միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ»: