Թուրքիայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։
81 մարզերում ընտրատեղամասերը սկսել են աշխատել 08:00-ից, որոնք կաշխատեն մինչև 17:00-ն։
Ընդհանուր առմամբ երկրում և դրա սահմաններից դուրս տեղադրվել է 191 հազար 884 քվեատուփ։
Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել էր ձայների 49,52 տոկոսը, ընդդիմադիր յոթ կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը։