«Արցախը Հայաստան է՝ վաստակված արյունով․ նրա ճակատագիրը պետք է որոշի ամբողջ հայ ազգը». Գագիկ Գինոսյան

ԱԺ-ում «բոյ բեզ պրավիլ է», մրցավարը ԱԺ նախագահն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, հարցադրում անելով՝ արդյոք ազգի ժողովը այսպիսին պետք է լիներ:

Գինոսյանը ցավով է նշում, որ չունենք մեկը, որի խոսքը ընկալելի է ազգին․ «Ունենք իշխանություն, չունենք պետություն, ունենք բանակ, չունենք՝ ազգային գաղափարախոսություն: Կադաստրի վկայականը կա, ուղղակի վարչապետին չի հասել: Եթե ավգյան ախոռները չէիր մաքրելու, ինչի համար էր քո գալը: Ծածկադմփոց է, ոչ ոք տեղյակ չէ Արցախի հարցով ինչ է կատարվում»: Գինոսյանը կարծում է, որ մտավորականությունը մի առաքելություն ունի՝ երիտասարդությանը բերել ազգային ինքնության և ազգային արժանապատվության:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ