«Ձեր զահլան չի՞ գնում ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ղժղժոցներից …». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանն անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ վերջինիս մասին իր ֆեյսբուքյան էջում կատարելով հետևյալ գրառումը.

Մի բան հարցնեմ էլի. հերիք չի՞ էդ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանին պարտադիր կանչեք բանավեճերին։ Արդեն ալերգիա ունեմ դրա բղավոցներից։ Ձեր զահլան չի՞ գնում դրա ղժղժոցներից։(((

Ուսանողներն, իհարկե, ինձ նման անկարգ ու անտանելի չպետք է լինեն, բայց իմ, այսպես կոչված, ուսանելու տարիներին կար նաեւ էն տեսակը, որից ես տրաքում էի։

Դրանք ոչ մի դասից չէին բացակայում, դասախոսի բերանից դուրս եկած փռշտոցն էլ էին գրում, հետո անգիր էին անում՝ փռշտոցն էլ հետը, ու բերանացի արտասանում քննությունների ժամանակ։ Բուհի ծրագրից դուրս էլ՝ ոչ մի բան ոչ կարդում էին, ոչ էլ հետաքրքրվում էին։


Այ էս  դրանց «քառակուսի» էի ասում։
Այ էս ԲՀԿ-ի Գեւորգ Պետրոսյանը դրա «կլասիկ ցավը տանեմ» տեսակից է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ