Սևանա լճի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա առագաստանավն արգելափակվել է ձկնորսական ցանցում. օգնության են հասել ջրափրկարարները

Մայիսի 27-ին, ժամը 20։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Դրախտիկ» լողափից քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկել դիմացի ափին գտնվող հանգստյան գոտու տարածք և քամու պատճառով չեն կարողանում մոտենալ ափին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ափից մոտ 3 կմ հեռավորության վրա երկու առագաստանավերից (8 ուղևոր) մեկն արգելափակվել է ձկնորսական ցանցում:

Ջրափրկարարները չորս քաղաքացու փրկարարական մոտորանավակով տեղափոխել են ափ։

Առագաստանավը դուրս է բերվել արգելափակումից և երկրորդ առագաստանավի հետ շարունակել ընթացքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ