Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը պարտավորություններից շեղվելու փորձ է․ ՀՀ ԱԳՆ

Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումն Ադրբեջանի կողմից պարտավորություններից շեղվելու հերթական փորձ է։ Այս մասին Թվիթերի էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ՀՀ ԶՈւ զինծառայողներին և կատարել ստանձնած պարտավորությունները՝ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային գործընկերների և հաստատությունների կոչերին»,-ասված է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ