Հայաստանի ԶՈւ 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից սեփական պարտավորություններից շեղվելու փորձ է․ կոչ ենք անում ազատ արձակել նրանց և կատարել ստանձնած պարտավորությունները․ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների անօրինական առևանգումը փորձ է շեղվել սեփական պարտավորությունների կատարումից:

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրանց, ինչպես նաև կատարել բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հանձնառությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչպես նաև միջազգային գործընկերների և կառույցների կոչերին համապատասխան:

Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ