Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։ Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport 34-ամյա կիսապաշտպանը հունիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում կվերսկսի մարզումները «Ինտերում» հիմնական խմբի հետ։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 10-ին Ստամբուլում։ Փաստորեն, հայ ֆուտբոլիստը կունենա մոտ մեկ շաբաթ ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը նախապատրաստվելու համար։ Նշենք, որ Իտալիայի Ա սերիայում «Ինտերը» դեռևս երկու հանդիպում պետք է անցկացնի։ Այսօր երեկոյան միլանյան թիմը կհյուրընկյալի «Ատալանտային», իսկ հունիսի 3-ին Թուրիում կմրցի «Տորինոյի» հետ։ Բնական է, որ այսօր Մխիթարյանը չի լինի «Ինտերի» հայտացուցակում։ Կա փոքր հավանականություն, որ «Ինտերի» գլխավոր մարզիչը «Տորինոյի» դեմ մրցավեճում Մխիթարյանին խաղավերջում ժամանակ տրամադրի ֆունկցիոնալ վիճակը բարելավելու և խաղային պրակտիայի հետ կապված խնդիրները կարգավորելու համար։ Եթե Ինձագին ռիսկի չդիմի ապա ամենայն հավանականությամբ մեր կիսապաշտպան Չեմպիոնների լիգայի խաղարկության երզափակչում կլինի պահեստայինների նստարանին։ Կասկածից վեր է սակայն, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում Մխիթարյանին կտեսնենք խաղադաշտում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայ ֆուտբոլիստն բուժզննում էր անցել և հայտնի էր դարձել, որ նրա մոտ առկա է ձախ ազդրի մկանային լարվածություն: Իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման 44-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր։ «Հույս ունենանք, որ Մխիթարյանի վնասվածքը ծանր չէ, նա շատ կարեւոր է մեր թիմի համար։ Առաջիկա մի քանի օրում պարզ կլինի նրա վիճակը։Ֆանտաստիկ երեկո էր, բայց մի փոքր ստվերվեց Մխիթարյանի վնասվածքի պատճառով։ Վստահ եմ, որ կհասցնի վերականգնվել։ Նա վաստակել է եզրափակիչում խաղալու հնարավորությունը։Հիմա մեկ օր կհանգստանան ֆուտբոլիստները։ Նրանք հանգստյան օր չեն ունեցել ապրիլի 1-ից»,- Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից հետո ասել էր Ինձագին։ Արդեն երեկ իտալացի մասնագետը հայտարարել է, որ Մխիթարյանը իր թիմի կարևոր ձեռբերումներից է և առանցքային ֆիգուրներից մեկը։ Ավելին Ինձագին նշել է, որ Մխիթարյան-Բարելա-Չալհանլօղլու-Բրոզովիչ կիսապաշտպանական քառյակը ուժեղագույններից է ոչ միայն Իտալիայում այլև Եվրոպայում։ Նշենք, որ Եզրափակիչ խաղում Մխիթարյանը լինելու է ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում։ Մխիթարյանն ֆուտբոլի պատմության ընթացքում մեջ կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, որը կլինի եվրոպական բոլոր ակումբային մրցաշարերի գավաթակիր։ Նման հաջողության չեն հասել նույնիսկ կենդանի լեգենդներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։ 2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում Մխիթարյանը գրավել էր հոլանդական «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևել անգլիական թիմին։
Հենրիխ Մխիթարյանն այդ տարի 6 գնդակով դարձել էր Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը։ Արդեն 2022 թվականին «Ռոմայի» կազմում, Մխիթարյանը դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը։ Ի դեպ, «Ինտերը» 6-րդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում
։ Նախորդ անգամ թիմը եզրափակիչ էր հասել 2010-ին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ եւ նվաճել գավաթը՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով Մյունխենի «Բավարիային»։«Ինտերը» գլխավոր եվրագավաթային մրցաշարի տիտղոսը նվաճել է նաեւ 1964, 1965 թվականներին։ 1967, 1972 թվականների եզրափակիչներում պարտություն է կրել։ Երեկ «Ինտերն» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ