«Նա մեծ ցավերի մեջ է։ Ամեն օր ֆիզիկական թերապիաներ է անցնում»

Երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի իր համաշխարհային շրջագայությունը չեղարկելու մասին։ Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը CNN-ին հայտնել է, որ «հավանական է՝ նա այլևս երբեք շրջագայություն չիրականացնի»։

«Նա մեծ ցավերի մեջ է։ Ամեն օր ֆիզիկական թերապիաներ է անցնում»,- հայտնել է աղբյուրը։

Երգչուհին շրջագայությունը չեղարկելու մասին հայտնել է սոցիալական մեդիայի իր էջերում։ «Ցավում եմ բոլորիդ հերթական անգամ հիասթափեցնելու համար։ Ես իսկապես մեծ աշխատանք եմ իրականացնում՝ վերադարձնելու իմ ուժերը, սակայն շրջագայելը չափազանց բարդ է, անգամ 100 տոկոսանոց առողջություն ունենալու դեպքում։ Ձեր հանդեպ արդար չի լինի անընդհատը հետաձգելու շոուները, և թեպետ իմ սիրտը շատ է ցավում, սակայն լավագույն տարբերակն է այս պահի դրությամբ չեղարկել ամեն բան, մինչև ես պատրաստ կլինեմ նորից բեմ բարձրանալ։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ես չեմ հանձնվում․․․ Եվ ես անհամբեր եմ, թե երբ նորից կտեսնեմ բոլորիդ»,- գրել էր երգչուհին։

Սելին Դիոնը մի քանի շոու արդեն հետաձգել էր 2022 թվականի դեկտեմբերին՝ այն բանից հետո, ինչ նրա մոտ ախտորոշվել էր հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդություն՝ մկանային ձգվածության համախտանիշ։ Արագ զարգացող այս հիվանդությունն ազդում է մարդու նյարդային համակարգի, մասնավորապես գլխուղեղի ու ողնաշարի վրա։

Սելին Դիոնի համերգների վաճառված բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ