Բաբկեն Մկրտչյանը բախում է ունեցել վարչական շրջանում առևտրով զբաղվող բնակիչների հետ

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Բաբկեն Մկրտչյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որտեղ փորձ է արվում ապատեղեկատվություն տարածել և վարկաբեկել Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանի բարի համբավը:

Բաբկեն Մկրտչյանը իր բաց նամակի մեջ նշում է, թե, իբր, վարչական շրջանի ղեկավարը իր մոտ է կանչել նրան և հորդորել ազատման դիմում գրել: Ըստ Բաբկեն Մկրտչյանի , պատճառը վերջինիս ՀՀԿ անդամ լինելն է: 


Նշենք,որ վերոնշյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ Միքայել Թումասյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո որևէ աշխատակցի չի հեռացրել աշխատանքից՝ հաշվի չառնելով աշխատակազմի մեծ մասի ՀՀԿ անդամ լինելը: Մ. Թումասյանը կարևորել և կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական և մարդկային որակները, այլ ոչ թե որևէ քաղաքական կուսակցության պատկանելությունը:


Նշենք, որ այսօր վարչական շրջանի ղեկավարը մասնավոր զրույցում Բ.Մկրտչյանին պարզապես առաջարկել է առևտրի,սպասարկումների և գովազգի բաժնից տեղափոխվել մեկ այլ բաժին, քանի որ նախորդ օրը Բ.Մկրտչյանը բախում է ունեցել վարչական շրջանում առևտրով զբաղվող բնակիչների հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ դեպքը եզակի չէ, և վարչական շրջանում առևտրով զբաղվող բնակիչները բողոքում են, որ Բ. Մկրտչյանը մշտապես աչքի է ընկել իր ագրեսիվ պահվածքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ