Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է հարուցված քրեական գործի շրջանակներում հայ երկու զինծառայողին մեղադրանք առաջադրելու մասին, որոնց ադրբեջանական կողմն առևանգել է: Նշվում է, որ հայ զինծառայողները ներգրավվել են որպես կասկածյալ:
Ադրբեջանի դատախազությունը հրապարակել է նաև նրանց անուն-ազգանունները, սակայն, հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը դեռ չի հրապարակել նրանց ինքնության վերաբերյալ տվյալներ, մենք ևս զերծ ենք մնում: