ՀՀ ՊՆ խոսնակի հաղորդագրության համաձայն՝ դիվերսիոն ներթափանցման մասին ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունից հետո Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:
Ադրբեջանի դատախազությունը, մասնավորապես, հայտարարել է, որ 2 հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը ձերբակալվել և ներգրավվել են իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման համար։