Ես խանգարում եմ բոլոր այն ուժերին, ովքեր վերջին 23 տարիներին կառավարել են Հայաստանն ու Արցախը. Սամվել Բաբայան

Այսօր Արցախը այն վիճակում չէ, որ ինչ-որ մեկը որոշում կայացնի ու արգելափակի, այն վիճակն է, որ ցանկացած պահին հասարակությունը կարող է խնդիրը դնել պետության առաջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սամվել Բաբայանը:

Բաբայանի խոսքով` Արայիկ Հարությունյանի հայտարարությունը իրենց չի վերաբերվում. «Բոլոր ուժերը, ովքեր վերջին 23 տարիներին կառավարում են Հայաստանն ու Արցախը` ես խանգարում եմ:

Ժողովուրդ, ես մեղք չունեմ, որ դուք բութ եք, ես ավանտյուրա չեմ արել: Պարտված պատերազմը վերցրել ու ձեզ բերել եմ հաղթանակ:

Որոշները կռիվ են տալիս, որովհետև գիտեն` դավաճանության համար կդատվեն: Իմ խնդիրը ապուշներին պատասխանելը չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ