Միջազգային ճգնաժամային խումբը նոր զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ վերլուծելով տեղի իրավիճակը։
Անդրադառնալով միջազգային արձագանքին՝ զեկույցում ընդգծվում է, որ ԱՄՆ-ն. և Ֆրանսիան քննադատել են Բաքվին անցակետի ստեղծման համար։ ԱՄՆ-ում նշել են, որ անցակետը «խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը»:
Նման քաղաքականություն է որդեգրել Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ զգուշացնելով, որ անցակետը «վտանգում է բանակցային գործընթացը»։ Փարիզը նաև կոչ է արել Բաքվին ձեռնարկել Միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված ժամանակավոր միջոցները:
Զեկույցում նշվում է Վաշինգտոնի արձագանքը, ըստ որի ԱՄՆ-ն պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Բաքվի նկատմամբ՝ ընդհուպ մինչև պատժամիջոցների կիրառում, այդ թվում՝ վիզաների հարցում։