«ԱՄՆ-ն դրական դեր է խաղում Երևանի ու Բաքվի միջև». Ֆիլիպ Ռիքեր

Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն նդգծել է Վաշինգտոնի դրական դերը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործում։

Պատասխանելով Ուկրաինայում և Հարավային Կովկասում քաղաքական գործընթացների նմանության մասին հարցին՝ Ռիքերը բացառել է ուկրաինական սցենարի կրկնության հնարավորությունը՝ ընդգծելով ԱՄՆ-ի դրական դերը Երևանի և Բաքվի միջև բանակցություններում։

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, հնարավորինս մասնակցեն երկխոսության, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե որ ուղղությամբ են շարժվում և ինչ մտահոգություններ կան»։

Ռիքերի կարծիքով, խաղաղության պայմանագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր, որոնց մաս են կազմում ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի և ենթակառուցվածքների զարգացման համար, նկատել է Պետդեպի նախկին պաշտոնյան։
Նա նաև ընդգծել է սահմանների սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտությունը՝ այն անվանելով «ընթացիկ գործընթացի մաս»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ