Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ, երբ առաջնորդները հանդիպեն եվրոպական գագաթնաժողովի շրջանակներում, «Ռոյթերզ»-ին է փոխանցել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը։

«Հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը», — լրագրողներին ասել է Լեյլա Աբդուլաևան։
Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաքում սպասվում է հնգակողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ