Հատուկ տարածքներ է տեղափոխվել 43 մեքենա, 40-ի ղեկին եղել են անչափահասներ

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Նշվում է, որ մայիսի 26-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ:

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է` միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ