«Պետք է վերջ տալ Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակմանը». Մայքլ Ռոթ

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վեցամսյա շրջափակումը պետք է դադարեցվի։ Դեռ փետրվարին Միջազգային դատարանը հրամայեց Ադրբեջանին վերացնել շրջափակումը։ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միայն վատթարացրեց իրավիճակը. Մեզ անհրաժեշտ է կայուն խաղաղություն»,- գրել է Ռոթը թվիթերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ