Այգեզարդում դպրոցի «Վերջին զանգի» փորձն ավարտվել է դանակահարությամբ. տուժածը ծայրահեղ ծանր վիճակում է

Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի «Վերջին զանգի» արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահաանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Պարզվել է՝ վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 22։00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 22-ամյա Մարատ Մինասյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ս․ Սահակյանին, ապա հարձակվել վերջինիս հոր ՝ 48-ամյա Արայիկ Սահակյանի վրա, սակայն հայրը պաշտպանվել է, իսկ Մ․ Մինասյանը դիմել է փախուստի։

Ժամեր անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոոստիկանության Արատաշտի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Քրեական հետախույզները մի քանի ժամ դարանակալում անելուց հետո բռնել են կասկածյալին և բերման ենթարկե, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կասկածյալ Մ․ Մինասյանը ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ դանակահարության պատճառը եղել է այն, որ Այգեզարդ գյուղի դպրոցի «Վերջին զանգի» միջոցառման փորձի ժամանակ Մ․ Մինասյանին դուր չի եկել Ս․ Սահակյանի կատակը իր եղբոր հասցեին, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ