Մայիսի լույս 26-ի գիշերը Կրասնոդարի Մորսկայա փողոցի մոտ պայթյուն է որոտացել, հաղորդել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։ Վնասվել են շենքի տանիքն ու պատուհանները։ Շտաբը չի հստակեցրել տեղի ունեցածի պատճառը։
Ավելի ուշ Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը «Վկոնտակտե»-ի իր էջում գրել է, որ վնասվել են գրասենյակային և բնակելի շենքեր։
Նրա խոսքով՝ Գարաժնայա 77/1 հասցեում գտնվող հինգհարկանի շենքում ապակիներ են մասնակի կոտրվել։
Միաժամանակ Baza Telegram-ալիքը գրում է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել անօդաչուներով։ Հաղորդվում է նաև, որ քաղաքի բնակիչները երկու պայթյուն են լսել 10 րոպե տարբերությամբ։
Իր հերթին, Shot Telegram-ալիքը հրապարակել է անօդաչուի բեկորների լուսանկարները, ինչպես պնդում են: Ալիքը ենթադրել է, որ հարվածի թիրախը կարող էր լինել Մորսկայա փողոցի բջջային կապի աշտարակը։