Մենք շարունակում ենք պնդել, որ կողմերը համագործակցեն՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության գալու համար․ Պետդեպ

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մոսկվայում ընթացող Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ բանակցություններին, նշել է, որ ԱՄՆ չի մասնակցում դրանց, սակայն բանակցությունները պետքարտուղարության համար մնում են առջնահերթություն։

«Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ ողջունել է երկու կողմերին այստեղ՝ Վաշինգտոնում։ Դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք բանակցությունների շարունակմանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, եւ մենք շարունակում ենք պնդել, որ երկու կողմերն էլ համագործակցեն, որպեսզի համաձայնության գան չլուծված հարցերի շուրջ»,- ասել է նա:

Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք նախատեսում է պետքարտուղարը հանդիպել կողմերի հետ առաջիկա օրերին կամ շաբաթներ ընթացքում, խոսնակը նշել է, որ նրանց հետ հանդիպում կայացել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ․ «Նա կշարունակի մնալ ներգրավված: Բայց ես այլևս տեղեկություն չունեմ»,- հավելել է խոսնակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ