Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է` որոնք են Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա չկարգավորված հարցերը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում չկարգավորված տեխնիկական հարցեր են մնում:

«Դրանք տեխնիկական, բայց շատ կարևոր դետալներ են: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանահատման կարգի մասին է` ինչպես է իրականացվելու սահմանային և մաքսային վերահսկողությունը: Մեկ շաբաթից Մոսկվայում հենց այս հարցերն են քննարկվելու»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ