«Ապրի վարչապետը,ով իրեն դրսևորեց որպես ինքնիշխան երկրի ղեկավար և դիվանագիտական ապտակ տվեց երկու բռնակալներին». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը գրել է․

Ռևանշիստական ոհմակի ղեկավարներ,անդամներ,քաղաքագետներ,լրագրողներ և մանավանդ դաշնակներ,ուշադիր լսեք ձեր քիրվա Ալիևին։

Նա ասում է,որ իրենք են նախաձեռնել ստեղծել <<Զանգեզուրի միջանցքը>>;
Ամենահետաքրքիրն այն է,որ Ալիևը հաստատում է,թե Ռուսաստանը պաշտպանում է իրենց նախաձեռնությունը։

Երեք տարի Երևանի հրապարակներում,փողոցներում,Ազգային ժողովում ու սոցիալական փարբեր հարթակներում փրփրած բերաններով երկրի վարչապետին մեղադրում էիք միջանցք տալու մեջ ու ժողովրդի մեջ ներարկում էիք վախ ու հիասթափություն;

Երեք տարի համբուրում եք Պուտինի ոտքերը,մեզ մեղադրում հակառուսականության մեջ,երբ իրականությունն ենք ասում ռուս ֆաշիստի մասին։

Ապրի վարչապետը,ով իրեն դրսևորեց որպես ինքնիշխան երկրի ղեկավար և դիվանագիտական ապտակ տվեց երկու բռնակալներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ