Օրվա կադրը՝ «Փոքրիկ չարաճճի ագռավը»

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ ԱԺ դահլիճում նստած պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կադրի հետ համընկել է հաջորդիվ սկսվող մուլտսերիալի վերնագիրը`  «Փոքրիկ չարաճճի ագռավը»:

Հիշեցնենք, որ Գևորգ Գորգիսյանը հայ ծրագրավորող է, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր («Լուսավոր Հայաստան» կուսակցություն,): ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար։

2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, Ելք» խմբակցության քարտուղարն է: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ