Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահին, որ եկել է, իսկ Հայաստանի վարչապետին՝ այս այցը չարգելափակելու համար, որպեսզի բոլորը հավաքվեն և խոսեն այս զգայուն թեմաների շուրջ։
Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ:
Նա հավելել է. ՛՛Մենք հնարավորություն կունենանք ամեն ինչի մասին խոսել եռակողմ ձևաչափով, և հուսով եմ, որ կհասնենք որոշ պայմանավորվածությունների, որոնք կհանգեցնեն իրավիճակի կառուցողական զարգացման ճանապարհին ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև ողջ տարածաշրջանում՛՛: