Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հնարավոր կլինի վիճահարույց հարցերի շուրջ կոնսենսուսի հասնել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը հնարավոր կլինի կոնսենսուսի հասնել վիճահարույց հարցերի շուրջ։

«Ինձ թվում է, որ այն տերմինաբանությունը, որին մենք երեքս, ամեն դեպքում, շատ լավ գիտենք, այլ բառով կոչվում է իրավական տեխնիկա, միջանցք, ճանապարհ և այլն, և այլն, սա կարևոր է։ Եվ կան։ Այստեղ որոշակի հակասություններ կան, բայց շատ ավելի կարևոր է այն, ինչ նոր ասացիք՝ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ Հայաստանի վարչապետը, որ կան նաև սկզբունքային բնույթի համաձայնություններ տարածքային ամբողջականության հիմնարար հարցի շուրջ»,- ասել է Պուտինը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:

Նա նշել է, որ սա հիմք է երկրորդական բնույթի այլ հարցերի համաձայնեցման համար, թեեւ դրանք նույնպես էական նշանակություն ունեն։

«Բայց մենք հնարավորություն կունենանք, ինչպես պայմանավորվել էինք, եռակողմ ձևաչափով այս ամենը քննարկել հանգիստ, գործնական ձևով, և ես հուսով եմ, որ ձեռք կբերենք այնպիսի պայմանավորվածություններ, որոնք իրավիճակը կդնեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև տարածաշրջանում որպես ամբողջություն՝ կառուցողական զարգացման ճանապարհին: Եվ ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այստեղ բոլորը շահագրգռված են դրանում»,- հավելել է Պուտինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ