Երևանը պատրաստ է ապաշրջափակել տրանսպորտային տարածաշրջանային հաղորդակցությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում հաղորդակցությունները բացելու Երևանի պատրաստակամության մասին։

Այս մասին գրում է ria.ru-ն:

«Ուզում եմ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցությունները մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ»։

Մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները այն երկրների ինքնիշխանության և իրավասության շրջանակներում, որոնցով դրանք անցնում են»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը ընդգծել է, որ նկատի ունի այն տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները, որոնք նախատեսված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ