Մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին. Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին ո՞չ, ինչպես կարելի էր Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ և ո՞րն է ձեր հայրենիքը, արդյո՞ք հայրենիքի ինչ-որ կտոր փոխանակման առարկա է: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ հեռախոսով միացնելով Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից հատվածներ:
«Նաև այստեղ խոսվեց այն մասին, թե ինչպիսի սպառազինություններ են գնվել տարբեր ժամանակներում և մեղադրանքներ կան, թե իբր մենք բանակի ողնաշարն ենք կոտրել: Ես ուզում եմ հարց հնչեցնել, թե որն է եղել ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու պատճառը»,- ասաց նա:
Հակոբ Արշակյանը ընդդիմությանը նաև հարցրեց, թե որն է իրենց ծառայությունը երկրին: «Աչքակապության, ժողովրդին խաբելու, մոլորեցնելու տրամաբանությանը պետք է վերջ դրվի և վերջ է դրվում»,- ասաց նա: