83 տարեկան հասակում մահացել է ամերիկաշվեյցարացի երգչուհի Թինա Թորները։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երգչուհու ներկայացուցչի հայտարարությունը։
«Ռոքնռոլի թագուհի Թինա Թորները մահացել է այսօր՝ 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող Կուսնախտում գտնվող իր տանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Նրա հետ միասին աշխարհը կորցրեց երաժշտության լեգենդին և օրինակելի մոդելին», — նշվում է տեքստում։