Եթե հայրենասեր ընդդիմություն ունենայինք, Զախարովային վարչապետի մակարդակով չէինք պատասխանի. Սաֆարյան

«Եթե մենք նորմալ քաղաքական դաշտ ունենայինք, եթե ազգասեր ու հայրենասեր խորհրդարանական ընդդիմություն ունենայինք, Մարիա Զախարովային վարչապետի մակարդակով չէինք պատասխանի»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.

«Դուք մետաղոսիչ տապալեք, որ հերթական տեռորն արվի կամ քուչի բազար բացեք»:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատելով արդյունավետ ու հավելելով՝, որ Ռուսաստանում այնքան էլ «չեն հասկանում», թե ինչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

Պատգամավոր Արփի Դավոյանը, ԱԺ-ում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ վերջինս պարբերաբար խոսում է, թե ՀԱՊԿ-ը հեռացել կամ հեռանում է Հայաստանից, սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը շարունակում է իրեն դրսևորել արդյունավետ:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չգիտեմ, թե ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ-ում ԱԳ ներկայացուցիչը իմ զրուցակիցը լինել չի կարող, իմ զրուցակիցը ՌԴ նախագահն ու վարչապետն են:

ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը նույնիսկ իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ