«Հանգիստ նստեք տեղներդ». Ռոբերտ Քոչարյանի նմանակումը՝ բանտախցից

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ նմանակում են այս օրերին կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք,որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ պատասխանեց օգտատիրոջ հարցին` նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

Փաշինյանը հայտնեց, որ այս պահին կալանավորված են Մանվել Գրիգորյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննության փուլում են նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, նախկին պատգամավոր և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:
«Օրենքի առջև ոչ մեկ արտոնություններ չի ունենալու»,- ասաց նա:

«Կուլիսային որևէ գործարք չի լինելու: Եթե այդպիսի գործարքի մեջ մտնեմ, ապա դա կնշանակի, որ անիմաստ է ոչ միայն հեղափոխությունը, այլ նաև ամբողջ ապրածս կյանքը»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ