Այսօր կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասին արդեն տեղեկացրել էինք.
Հայաստանում վերջին տարիներին ակտիվորեն ընթանում է համասեռամոլության կամ այսպես կոչված ԼԳԲՏ քարոզչություն: Ակնհայտ է, որ նման քարոզչությունները, որոնք ունեն արտաքին ֆինանսավորում, միմիայն ուղղված են մեր ազգային և հոգևոր արժեքների դեմ և հետապնդում են նպատակ պառակտելու մեր ազգը:
Վստահ ենք, որ Հայաստանում այս ամիս նախատեսվող ԼԳԲՏ ֆորումը, որը տեղի չունեցավ դեռ սկիզբն է նմանատիպ դրսևորումների, քանի որ մեր երկրում բացակայում է օրենք, որը կարգելի այլասերվածության քարոզչությունը:
Ֆորումի փոխարեն համացանցում հայտնվեցին նկարներ և տեսանյութ, որտեղ որոշ օտարազգի ներկայացուցիչներ ֆլեշմոբ են անցկացրել: Տեսանյությում ցուցադրված է, թե ինչպես են երկու տղամարդ համբուրվում և դիմում են ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս քայլ անի: Բնականաբար քայլ անել նշանակում է ընդունել մեր երկրում այլասերվածության քարոզը և սատարել այդ ամենը: