Ռուսաստանի հեղինակությունն աշխարհում ահռելի է, այն գտնվում է բազմաբևեռ աշխարհի առաջնագծում: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի լիագումար նիստում։
«Ռուսաստանը պետք է շատ ակտիվ լինի: Նրա հեղինակությունը, չնայած այն հանգամանքին, որ Արևմուտքը բոլոր լրատվամիջոցներով բղավում է Ռուսաստանի դեմ, հսկայական է: Ռուսաստանը ռիսկի է դիմել միաբևեռ աշխարհին մարտահրավեր նետելու համար: Ռուսաստանն այս գործընթացների առաջնագծում է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Բելառուսն այս գործընթացում քայլում է Ռուսաստանի կողքին։
«Մենք պետք է գործենք, ոչ մի դեպքում չհենվենք իրավիճակի վրա, որը հիմա ձևավորվել է աշխարհում, այս հայեցակարգի ամենախաղաղ և կառուցողական իմաստով: Կլինի երկրների դաշինք, որը միավորված է տնտեսական և քաղաքական կայունության ցանկությամբ՝ ապահովելու նոր միջազգային ճարտարապետության անվտանգություն»,- նշել է Բելառուսի ղեկավարը: