2023 թվականի մայիսի 24-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հանդիպումը։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների կառուցման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ներկա վիճակը, այդ շրջանակներում վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունների հեռանկարները։
Լուի Բոնոն հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ ամեն կերպ աջակցելու խաղաղ գործընթացին։ Նա ընդգծել է տարածաշրջանի զարգացման համար խաղաղության ու հանգստության ապահովման անհրաժեշտությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։